«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Ակումբային Աշխարհի առաջնության եզրափակչում «Ֆլամենգոյին» (0:1) հաղթելուց հետո գովեստի խոսքեր է ասել իր թիմի հարձակվողների հասցեին:
«Մեր հարձակվողներ և մնացածի հետ կապված ամենալավն այն է, որ եթե մեկը չի կարողանում գոլ խփել, ապա մյուսը կամ երկուսը դա անում են: Օրինակ ՝ Օրիգին: Ոչ ոք չի խոսում նրա մասին, բայց նա խփում է աներևակայելի կարևոր գոլեր։ Կամ Շաքիրին. նա անցած մրցաշրջանում խիստ կարևոր գոլեր խփեց և օգնեց մեզ հաղթանակներ տանել:
Մո Սալահը նույնպես շատ գոլեր է խփում, բայց միշտ չէ, որ դա նրան հաջողվում է, և այդ ժամանակ դա անում է Սադիո Մանեն: Եվ հիմա մեզ պետք էր Ֆիրմինոյի գոլը, և հիմա դա էլ եղավ: Ես շատ ուրախ եմ նրա համար, քանի որ խաղից առաջ մենք շատ ենք խոսել այն մասին, թե որքան կարևոր է այս մրցաշարը բրազիլացու համար», — Կլոպի խոսքերն է մեջբերում Metro-ն: