ԱՊԼ-ի 16-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր «Վուլվերհեմփթոնին»։
Հանդիպման միակ գնդակը խփվեց խաղավերջում։ Մրցավարի ավելացրած ժամանակի 4-րդ րոպեին «Ման Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը խփեց հաղթական գնդակը։
Օլե Գունար Սուլշերի թիմը հաղթեց 1-0 հաշվով։ Այս արդյունքից հետո «Ման Յունայթեդը» միավորների քանակը հասցնում է 30-ի ու բարձրանում է 2-րդ հորիզոնական։ «Վուլվերհեմփթոնը» 12-րդն է վաստակած 21 միավորով։