Ռուս գեղասահորդուհի Ալինա Զագիտովան ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտում՝ նախքան ՍԿԱ — ԲԿՄԱ հոկեյի խաղի մեկնարկը:
Սառցե շոուի շրջանակներում, նախքան Ռուսականան Կլասիկոյի մեկնարկը, Զագիտովան Լարա Քրոֆտի կերպարով է հանդես եկել՝ Destiny’s Child-ի «Survivor» երգին ներքո: