«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան շարունակում է նոր ակումբ փնտրել, քանի որ մյուս ամռանը ձեռք կբերի ազատ գործակալի կարգավիճակ։
Հաղորդվում է, որ ավստրիացի ֆուտբոլիստի գլխավոր հավակնորդը Մադրիդի «Ռեալն» է, բայց ըստ The Athletic-ի, մադրիդցիները չեն պատրաստվում խաղացողին այս ձմեռ ձեռք բերել, այլ ուզում են նրան անվճար ստանալ արդեն մրցաշրջանի ավարտից հետո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրա գործակալ Պինի Զախավին պատրաստ է բանակցել «Մանչեսթեր Յունայթեդի», «Մանչեսթեր Սիթիի», «Ռեալի», «Բարսելոնայի» և «Չելսիի» հետ։