Լոնդոնի «Տոտենհեմը» 35 միլիոն եվրո է պատրաստ վճարել «Վոլֆսբուրգի» հարձակվող Վաուտ Վեգհորստի դիմաց, տեղեկացնում է Bild-ը;
Նշվում է, որ գերմանական ակումբը դեմ չէ տրանսֆերի իրականացմանը և պատրաստ է բանակցություններ վարել Մոուրինյուի գլխավորած թիմի հետ:
Հիշեցնենք, որ Վեգհորստը 2018 թվականին էր 10,5 միլիոն եվրոյի դիմաց «Ալկմարից» տեղափոխվել «Վոլֆսբուրգ»:
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 18 հանդիպման և դարձել է 13 գոլի հեղինակ: