«ՌԲ Զալցբուրգի» կիսապաշտպան Տակումի Մինամինոն բարեհաջող բուժզննում է անցել, որից հետո պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» հետ:
Այս մասին հայտնում է մերսիսայդցիների պաշտոնական կայքը:
24-ամյա ճապոնացին Յուրգեն Կլոպի թիմին կմիանա հունվարի 1-ից:
Ֆուտբոլիստի համար «Լիվերպուլը» ավստրիական ակումբին կվճարի 7,25 մլն եվրո: