Մաուրիսիո Պոչետինոն կարող է գլխավորել «Պարի Սեն Ժերմենը»։ Փարիզյան ակումբը, որոշ աղբյուրների պնդմամբ, հեռացրել է Թոմաս Տուխելին։
Պոչետինոն ՊՍԺ-ն գլխավորելու դեպքում թիմ կարող է հրավիրել «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալային, հայտնում է Calciomercato-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պոչետինոյի գալու դեպքում փարիզյան թիմ կարող է տեղափոխվել Քրիստիան Էրիկսենը, որին տրանսֆերի է հանել «Ինտերը»։
Պաուլո Դիբալային բոլորովին վերջերս «Յուվենտուսը» նոր պայմանագիր էր առաջարկել։ Ակումբի նախագահի խոսքով՝ նրանք ուզում են, որ արգենտինացին դառնա թիմի ավագը։