«Պարի Սեն Ժերմենում» մարզչական փոփոխություն է հասունանում: Ֆրանսիական ու գերմանական աղբյուրները պնդում են, որ ակումբը հեռացրել է գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին:
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ փարիզյան թիմը գլխավորելու հիմնական թեկնածուն Մաուրիսիո Պոչետինոն է: Սակայն բացի արգենտինացի մասնագետից կա ևս երկու թեկնածու:
Football Italia-ի փոխանցմամբ՝ թեկնածուների թվում են նաև Տիագո Մոտտան և Մասիմիլիանո Ալեգրին: Երկու մասնագետներն էլ ներկա պահին աշխատանք չունեն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տուխելը հեռացվել ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոյի որոշմամբ: