Ֆրանսիական «Մոնակոյի» հարձակվող Ստեֆան Յովետիչը մտադիր է վերադառնալ Ա Սերիա, տեղեկացնում է CalcioMercato-ն:
Նշվում է, որ Յովետիչին իր կազմում է ցանկանում տեսնել «Ֆիորենտինան»:
Հիշեցնենք, որ 30-ամյա հարձակվողը 2013/14 մրցաշրջանում պաշտպանել է Ֆլորենցիան ներկայացնող ակումբի գույները:
Հավելենք, որ Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Յովետիչը մասնակցել է 12 հանդիպման և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով: