Իտալական Ա սերիայի 14-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» տանը ջախջախիչ պարտություն կրեց «Ֆիորենտինայից»:
Պիռլոյի գլխավորած թիմը պարտվեց 0:3 հաշվով: Հյուրերի կազմում հաշիվը բացեց Վլահովիչը: 76-րդ րոպեին Ալեքս Սանդրոյի ինքնագոլի արդյունում կրկնապատկեց «Ֆիորենտինայի» առավելությունը, իսկ 5 րոպե անց Կակերեսը հաշիվը դարձրեց 0:3:
Տանտերերը 18-րդ րոպեից խաղում էին 10 հոգով: Խաղադաշտից հեռացվել էր Կուադրադոն:
Այս խաղից հետո «Յուվենտուսը» 24 միավորով 4-րդն է և 7 միավոր է զիջում առաջատար «Միլանին» :«Ֆիորենտինան» 14 միավորով 15-րդն է:
Գոլերի տեսանյութն՝ այստեղ: