«Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Լոտար Մատեուսը կարծում է, որ Էրլինգ Հոլանդը պատրաստ է կատարելու հաջորդ քայլը կարիերայում:
«Ես կարծում եմ, որ պահը գրեթե եկել է: Հոլանդը այլևս չի խաղա «Բորուսիա» Դորտմունդում ու կկատարի հաջորդ քայլը: Նա պատրաստ է դրան, ու մենք հպարտ ենք, որ նա Բունդեսլիգայում է:
Նա 20 տարեկան է ու արդեն գոլային մեքենա է: Հարձակվողի համար նա ուղղակի ճախրում է: Նա դրականություն է բերում թիմին, ինչպես նաև գոլեր է խփում: Նա անփոխարինելի է: Էրլինգ Հոլանդը «Բորուսիայում» ընկալվում է այնպես, ինչպես Ռոբերտ Լևանդովսկին՝ «Բավարիայում»: Հարձակվողը պատասխանատու է ոչ միայն գոլեր խփելու համար, այլ նաև թիմի առաջ տանելու համար»,-Մատեուսի խոսքն է մեջբերում AS-ը:
Հիշեցնենք, որ Հոլանդի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալը»: Ընթացիկ մրցաշրջանում նորվեգացին «Բորուսիայում» մասնակցել է 14 հանդիպման ու դարձել 17 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: