«Մանչեսթեր Յունայթեդը» կիսապաշտպան Պոլ Պոգբային թույլ չի տա հունվարին հեռանալ թիմից: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Ֆրանսիացի կիսապաշտպանն արդեն 2 ամիս է դուրս է մնացել շարքից ծնկի վնասվածքի պատճառով և ևս մի քանի օր բաց կթողնի հիվանդության պատճառով, որով վերադարձել է անցած ուրբաթ եղբոր հարսանիքից:
Ֆուտբոլիստի` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագրի ավարտին 18 ամիս է մնացել, սակայն այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն ունի, բայց Պոգբան ակումբին ասել է, որ մտադիր չէ նոր պայմանագիր կնքել անգլիական գրանդի հետ:
Ֆրանսիացին բազմիցս նշել է, որ պատրաստ է նոր մարտահրավերների: Նրա ծառայություններով հետաքրքրված էին «Ռեալն» ու «Բարսելոնան»: Շշուկներ էին պտտվում նաև նրա`«Յուվենտուս» հնարավոր վերադարձի մասին, որի կազմում Պոգբան հանդես է եկել 2012-ից 2016 թվականներին:
Սակայն, աղբյուրը վստահեցնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն, հավատարիմ է մնում իր նախկին դիրքորոշմանն ու վստահեցնում` Պոգբան չի վաճառվի: Անգամ հաշվի առնելով այն փաստը, որ ակումբը մտադիր է երկու նոր կենտրոնական կիսապաշտպանի ձեռք բերել մինչև հաջորդ մրցաշրջանի մեկնարկը: