Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի շրջանակում «Չելսին» հյուրընկալել էր «Վեսթ Հեմին»։
Հանդիպման հաշիվը բացվեց 10-րդ րոպեին։ Տանտերերին առաջ մղեց Տիագո Սիլվան։ 78-րդ րոպեին Թեմի Աբրահամը կրկնապատկեց Լեմպարդի թիմի առավելությունը։ Երկու րոպե անց Աբրահամը դուբլ ձևակերպեց։ «Չելսին» հաղթեց 3-0 հաշվով։
«Չելսին» այս արդյունքից հետո միավորների քանակը հասցնում է 25-ի և 5-րդն է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում։