Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգը շուտով կարող է լքել ակումբը:
Süddeutsche Zeitung-ի հաղորդմամբ, Բոատենգի գործակալ Ֆալի Ռամադանին օրեր առաջ հանդիպել է մյունխենյան թիմի նախագահ Հասան Սալիհամիդիչի հետ ու քննարկել Բոատենգի ապագան:
Ֆուտբոլիստը կարող է լքել թիմն արդեն հունվարին. ակումբում դեմ չեն: