«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը ԱՊԼ-ի՝ «Շեֆիլդի» դեմ խաղից հետո (3-2) խոսել է մանկունիանցիների հեռանկարների մասին:
12 խաղից հետո «կարմիր սատանաները» մրցաշարային աղյուսակում 6-րդ տեղում են:
«Այս շատ կարևոր 3 միավորը մեզ մոտեցրեց առաջատարներին: Եթե այս ոգով շարունակենք…Երբեմն դժվար կլինի, բայց մենք պետք է յուրաքանչյուր խաղում վարպետություն ցույց տանք: Կարծում եմ՝ մենք բոլոր որակներն ունենք տիտղոսի համար պայքարելու համար: Կհաջողվի՞ այն հաղթել, չգիտեմ»,- ասել է Մատիչը BBC Radio 5 Live-ի եթերում: