Սերբիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Նեմանյա Մատիչը կատակել է ՄՅՈՒ-ի իր թիմակից Բրունո Ֆերնանդեշի հասցեին, ով խաղում է Պորտուգալիայի հավաքականում:
Աշխարհի Գավաթի 2022 թվականի ընտրական փուլի վերջերս կայացած Պորտուգալիա — Սերբիա հանդիպման (2: 2) ավարտին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հարվածեց դարպասին, սակայն սերբ պաշտպան Ստեֆան Միտրովիչը հեռացրեց գնդակը դարպասից: Մրցավարները՝ Դենի ՄաքՔիլիի գլխավորությամբ, կարծել էին, որ այս դրվագում գնդակը չի հատել սահմանը, ուստի գոլ չի գրանցվել:
Մատիչը տպել է դրվագի սքրինշոթը և այն տեղադրել է Ֆերնանդեշի՝ «Յունայթեդի» հանդերձարանի պահարանին: 32-ամյա սերբը գրել է. «Ուղիղ գծի վրա է. հիմա ամեն ինչ պա՞րզ է» : Հրապարակման մեջ Մատիչը նշել է ինչպես Բրունու Ֆերնանդեսշին, այնպես էլ Կրիշտիանու Ռոնալդուին: