«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը ցանկանում է կարիերան շարունակել «Բենֆիկայում», որի կազմում երեք տարի խաղացել է 2011-ից 2014 թվականներին:
«Դեռ չեմ մտածում թոշակի անցնելու մասին, բայց «Բենֆիկան» ինձ համար միշտ մնում է իմ սրտում: Տեսնենք, թե ինչ կլինի ապագայում, բայց եթե «Բենֆիկան» կարծում է, որ իրեն պետք եմ, ապա կարող ենք համաձայնվել:
Հիմա ես շատ ուրախ եմ «Յունայթեդում» ու չեմ մտածում հեռանալու մասին: Բայց սա ֆուտբոլ է, և այստեղ ամեն ինչ կարող է պատահել: Եթե ես մի օր վերադառնամ Պորտուգալիա, ապա դա կլինի միայն «Բենֆիկայի» համար:
Ես շատ ուրախ էի աշխարհի լավագույն ակումբներից մեկում՝ «Բենֆիկայում»: Ես ուրախ էի թիմում: Ես և իմ ընտանիքը շատ ենք սիրում Լիսաբոնը և կարոտում ենք այն»,- մեջբերում է Մատիչի խոսքերը Sport TV- ի հրատարակությունը:
Հիշեցնենք, որ 32-ամյա Նեմանյայի պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է 2023-ի ամռանը: