ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը վնասվածք է ստացել Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/32 գավաթի ՝ «Կաննի» դեմ խաղում (1: 0):
60-րդ րոպեին նա վնասել է ձախ ոտքի մկանն ու հեռացել խաղադաշտից՝ տեղը զիջելով հարձակվող Կիլիան Մբապեյին: Բրազիլացին անմիջապես գնացել է հանդերձարան:
Հատկանշական է, որ Նեյմարը այս խաղն առաջին անգամ սկսեց որպես թիմի ավագ:
Շուտով ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնությունում խաղ կանցկացնի «Նիցայի» հետ (փետրվարի 13-ին), իսկ հետո Չեմպիոնների լիգայում կհանդիպի «Բարսելոնային» (փետրվարի 16-ին):