Իտալիայի Ա սերիայի 15-րդ տուրում «Ռոման» հյուրընկալել էր «Սամպդորիային»։
Տանտերերի համար բավականին բարդ հանդիպում ստացվեց։ «Գայլերը» հաղթական գնդակը խփեցին 72-րդ րոպեին։ Աչքի ընկավ Էդին Ջեկոն։
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր ու մասնակցեց ողջ խաղին։
«Ռոման» հաղթեց 1-0 հաշվով։ Այս արդյունքից հետո հռոմեացիները միավորների քանակը հասցնում են 30 և 3-րդն են մրցաշարային աղյուսակում։