Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի «Պարի Սեն Ժերմեն» — «Բաշակշեհիր» խաղը դադարեցվել է։
Դաշտի սահմաններից դուրս միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում հանդիպման 4-րդ մրցավար Սեբաստիան Կոլչեսկուն ռասիստական բնույթի վիրավորանք է հասցրել «Բաշակշեհիրի» մարզչի օգնականներից մեկին։
Հյուրերը որոշել են հեռանալ դաշտից՝ վերադառնալով հանդերձարան։ ՊՍԺ-ն ևս հետևել է մրցակցի օրինակին։ Հանդիպումը դադարեցվել է։