Ֆուտբոլային մեկնաբան Վլադիմիր Ստոգնիենկոն անդրադարձել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Ես ծնվել ու մանկությունս անցկացրել եմ Խորհրդային Միությունում։ Ես ինձ ռուս եմ համարում ու Ռուսաստանի քաղաքացի եմ։ Իմ տատիկը հայ էր։ Ես ունեմ հայ բազմաթիվ ընկերներ ու հարազատներ։
Կան նաև ադրբեջանցի մտերիմներ, ում հետ միակ հարցը, որի շուրջ ես վիճում եմ այն է, թե ով է առաջինը պատրաստել տոլման։
Առաջին դասարանում մենք խոսում էինք, որ խորհրդային երկրների մարդիկ եղբայրներ են։ Կարելի է քմծիծաղել այդ ամենի վրա որքան կարելի է, բայց ես գտնում եմ, որ դրանք ճիշտ բառեր են 7 տարեկան երեխայի համար այդ բազմազգ երկրում։
Իմ վրա այդ խոսքերը ազդեցություն ունեցել են։ Ես հիմնականում խուսափում եմ քաղաքական հարցերի ու կոնֆլիկտների բանավեճերից, այնտեղ ատելությունը շատ է։ Ատելությունը բացասական երևույթ է։
Պատերազմում առավել ևս այն վատ է։ Պատերազմը վատ բան է, պատերազմը Ղարաբաղում, Դոնբասում, պատերազմ որտեղ էլ որ լինի։
Բոլորիս խաղաղություն։ Բանավիճել, հարաբերություններ պարզել, վիրավորել, հրահրել մեկնաբանություններում պետք չէ, ես ամեն ինչ կջնջեմ միանգամից։ Բացատրել, թե ինչ է այս կոնֆլիկտը իրականում նույնպես պետք չէ։ Ինձ քաջ հայտնի է բոլոր կողմերի դիրքորոշումները, ու պատմություն էլ ես լավ եմ սովորել ու բավականին երկար։
Խաղաղություն մեզ բոլորիս»,-գրել է Ստոգնիենկոն։