Ռուսական «Մատչ» հեռուստաալիքների ֆուտբոլային հայազգի մեկնաբան Նոբել Առուստամյանը անդրադարձել է Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին: Առուստամյանը գրառում է կատարել Instagram-ում:
«Սարսափով եմ դարձյալ կարդում ու լսում Լեռնային Ղարաբաղում պատերազմի մասին: Դարձյալ մահանում են զինվորներ երկու կողմից, դարձյալ Ղարաբաղի խաղաղ բնակչությունը կրակի տակ է: Ո՛չ պատերազմին: Հայաստանն ու հայ ազգը ամբողջ աշխարհով ուզում են հարցի խաղաղ կարգավորում: Ես գիտեմ դա ու ես վստահ եմ դրանում: Ես չեմ կասկածում, որ Ադրբեջանի խաղաղ բնակչությունը հասկանում է, որ պատերազմով հարցը չես կարող լուծել: Այսպես ամեն ինչ ավելի կվատանա: Միայն սրիկաները կարող են հրահրել այս իրավիճակը:
Ադրբեջանի իշխանությունը պետք է հասկանա ու կրի պատասխանատվություն հակամարտության հերթական էսկալացիայի համար: Յուրաքանչյուր գիտակից մարդ, որը կարողանում է 2-ը 2-ի գումարել, հասկանում է, թե ով ում հետ է սանձազերծում ռազմական կոնֆլիկտ:
Ես դիմում եմ երկու երկրներին, հատկապես երիտասարդ սերնդին, կոչ անել իշխանությանը դադարեցնել պատերազմը: Մի՛ տրվեք ռազմական հռետորաբանությանը: Մենք պետք է դադարեցնենք սա: Ղարաբաղյան հակամարտությունը կարելի է ու պետք է լուծել միայն խաղաղ ճանապարհով: Դա մեր ուժերում է: Կյանքը ամենաարժեքավորն բանն է, որ մարդն ունի»,-գրել է Առուստամյանը: