Կիսապաշտպան Սանդրո Տոնալին դարձել է «Միլանի» ֆուտբոլիստ:
«Ռոսոներիները» վարձակալել են 20-ամյա կիսապաշտպանին «Բրեշիայից»:
Հաղորդվում էր, որ «Միլանը» 10 միլիոն եվրո կվճարի իտալացի ֆուտբոլիստի վարձակալության համար, հետագայում 20 միլիոն եվրոյով գնելու իրավունքով:
Միլանյան թիմում Տոնալին հանդես կգա 8 համարով:
Հիշեցնենք, որ 20-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին մի շարք գրանդ ակումբներ: