Մադրիդի «Ռեալի» նախկին և իտալական «Միլանի» ներկայիս կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարծիք է հայտնել մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին տրվող «Ոսկե գնդակ» մրցանակի հավակնորդների վերաբերյալ՝ նշելով, որ «արքայական» ակումբում հավանական հաղթողները շատ են։
«Ո՞վ կնվաճի «Ոսկե գնդակն» այս տարի: Անկեղծ ասած՝ չգիտեմ։ Չեմ ցանկանում որևէ մեկի անունը տալ կամ նշել, թե ով է առավել արժանի։ Հանրությունը կքվեարկի և կորոշի հաղթողին։ Թեկնածուները շատ են ինչպես «Ռեալից», այնպես էլ այլ թիմերից։ Կտեսնենք, թե ով կհաղթի, ես գերադասում եմ անուններ չհնչեցնել»,- խորվաթ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը X սոցիալական ցանցի իր էջում։
Հիշեցնենք, որ 2026 թվականի «Ոսկե գնդակի» հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա հոկտեմբերի 26-ին:

























































