Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի՝ 2019/2020 մրցաշրջանի լավագույն մարզիչ անվանակարգում քվեարկության արդյունքները: Հավաքելով 125 միավոր՝ լավագույն մարզիչ է ճանաչվել «Նոայի» գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը: Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
71 միավորով լավագույն եռյակը եզրափակել է անցած մրցաշրջանում Գյումրիի «Շիրակը» գլխավորած, իսկ ներկայումս Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը:
ՀՖՖ-ի կողմից անցկացվող «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» մրցույթին մասնակցում է նաև ArmSport-ը. ներկայացնում ենք մեր կայքի քվեարկությունն ու մեր վարկածով նախորդ տարվա լավագույններին.
1.Իգոր Պիկուշչակ («Նոա»)
2.Վարդան Բիչախչյան («Շիրակ»)
3.Վարդան Մինասյան («Արարատ-Արմենիա»)