Իտալիայի Ա սերիայի 29-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի ընդունում է «Ուդինեզեին»: Նախորդ տուրում Ֆոնսեկայի թիմը պարտվեց «Միլանին»: Այս պահին հռոմեական թիմը «Նապոլիին» գերազանցում է 3 միավորով ու այս տուրում միայն հաղթանակ է անհրաժեշտ Եվրոպա լիգայի ուղիղ խմբային փուլի ուղեգիր տվող 5-րդ հորիզոնականը:
«Ուդինեզեն» 28 միավորով 16-րդ տեղում է ու վտանգավոր գոտուց հեռու է ընդամենը 3 միավորով: Նրանց նույնպես այս խաղում միավորները օդի ու ջրի պես անհրաժեշտ են:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում է:
«Ռոման» կխաղա հետևյալ կազմով. Միրանտե, Պերես, Սմոլինգ, Ֆազիո, Կոլարով, Կրիստանտե, Դիավարա, Պերես, Պերոտի, Չենգիզ, Կալինիչ
Ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: