Երկրորդ խաղակեսը բավականին ակտիվ սկսեցին «Արարատի» ֆուտբոլիստները։ Հանդիպման 54-րդ րոպեին տանտերերի ֆուտբոլիստ Վահագն Հայրապետյանը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները և, ստանալով կարմիր քարտ, հեռացվեց խաղադաշտից։ 11-մետրանոց տուգանային հարվածը անվրեպ իրացրեց Դենիս Դեդեչկոն։