Ըստ Diario Gol-ի, «Լիվերպուլը» շարունակում է հավակնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին:
Հաղորդվում է, որ ակումբի ներկայացուցիչները կապ են հաստատել խաղացողի շրջապատի հետ և առաջարկել 6-ամյա պայմանագիր՝ տարեկան 50 միլիոն եվրո աշխատավարձով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն կարող է կտեղափոխվել «Ռեալ» 2022 թվականին, և բացարձակապես անվճար: Ֆրանսիական ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոն Մբապեին առաջարկել է նոր պայմանագիր, բայց ֆուտբոլիստը որոշ ժամանակ է պահանջել մտածելու համար:
Ավելի վաղ մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անձամբ էր զանգահարել ֆուտբոլիստի հայրիկին՝ իր հետաքրքրությունը հայտնելու խաղացողի նկատմամբ: