Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի նախկին մարզիչ Ադրիան Ֆերնանդեսը, ով աշխատում է արգենտինական «Ռասինգում», նշել է որ, Մարտինեսը ժամանակին մերժել է Մադրիդի «Ռեալի» առաջարկը, հաղորդում է Football Italia-ն:
«Լաուտարոն շատ նպատակասլաց և խելացի երիտասարդ է, ով միշտ հասնում է իր ուզածին:
Նա մերժեց մադրիդյան ակումբի առաջարկը: Մենք զրուցեցինք Լաուտարոյի հետ և ասացինք, որ նա պետք է «Ռասինգին»:
Այդ երիտասարդը չգայթակղվեց մեծ գումարներով և որոշեց ամրապնդվել մեր թիմի կազմում, ապա տեղափոխվել ավելի բարձրակարգ առաջնություն:
Կարծում եմ ՝ Մարտինեսը համապատասխանում է «Բարսելոնայի» խաղաոճին: Նա կարող է փոխարինել Լուիս Սուարեսին և հարձակման հրաշալի զույգ կազմել Լիոնել Մեսսիի հետ»,- ասել է Ֆերնանդեսը:
Հիշեցնենք, որ 22-ամյա հարձակվողը 2018-ին է «Ռասինգից» տեղափոխվել «Ինտեր»:
Իտալական ակումբի հետ կնքած պայամանագիրը գործում է մինչև 2023 թվականը: