Իտալիայում մինչև հունիսի 14-ը երկարաձգել են սպորտային իրադարձությունների անցկացման արգելքը կորոնավիրուսի համավարակի պատճառով։
Նման հրաման ստորագրել է երկրի վարչապետ Ջուզեպե Կոնտեն։ Նշվում է, որ այս հարցը կարող են վերանայել, եթե համավարակային վիճակն ավելի լավ զարգանա, քան սպասվում է հիմա։
Այդ կերպ, ամենայն հավանականությամբ, Ա Սերիայի խաղերի վերսկսումը, որը պլանավորվում էր հունիսի 13-ին, մեկ շաբաթով կտեղափոխվի՝ հունիսի 20-ին։