Ֆորմուլա 1-ի աշխարհի քառակի չեմպիոն գերմանացի Սեբաստիան Ֆետելը կշարունակի կարիերան McLaren թիմում: Այս մասին հայտնում է F1-Insider-ը:
Հրապարակման համաձայն, Ferrari-ում նրա տեղը կզբաղեցնի իսպանացի Կառլոս Սայնեսը, որն այժմ McLaren-ի ավտոարշավորդ է:
F1-Insider-ի համաձայն, Ֆետելի պայմանագիրը բրիտանական թիմի հետ նախատեսված կլինի մեկ տարի ժամկետով՝ ևս մի քանի տարի երկարաձգելու հնարավորությամբ:
Այս շաբաթվա սկզբին Ֆետելը հայտարարեց մրցաշրջանի ավարտին Ferrari-ից հեռանալու մասին: Կողմերը չկարողացան պայմանավորվել պայմանագրի երկարաձգման պայմանների շուրջ, որը լրանում է 2020 թվականի վերջին:
Ըստ F1-Insider-ի, Ferrari-ն Ֆետելին առաջարկել է երկու մրցաշրջանի համար նախատեսված պայմանագիր`12 միլիոն եվրո աշխատավարձով, ներկայիս 40 միլիոն եվրո աշխատավարձի տեղը, իսկ գերմանացի մարզիկը հրաժարվել է գումար կորցնել: