City Football Group-ը, որին պատկանում է անգլիական «Մանչեսթեր Սիթին», ինչպես նաև մի շարք այլ ակումբներ ամբողջ աշխարհում ( «Նյու Յորք Սիթի», «Մելբուրն Սիթի», «Մումբաի Սիթի»), ցանկանում է ձեռք բերել ֆրանսիական «Նանսի» ակումբը։
Ֆրանսիական «Նանսիի» նախագահ Ժակ Ռուսելը պատմել է, թե ինչպես է ընթանում ակումբը City Football Group հոլդինգին վաճառելու գործընթացը.
«Ես անհանգստացած եմ, քանի որ գործարքը նախատեսված էր մարտի 31-ին, բայց կարանտինի պատճառով բանակցությունները դադարեցվել են մարտի 16-ից: Այնուամենայնիվ, սա չի նշանակում, որ դրանք դադարեցված են: Ես ստիպված կլինեմ ռեսուրսներ որոնել ակումբի գործունեության համար:
City Football Group-ի ներկայացուցիչն ասել է, որ հոլդինգը մտադիր է ձեռք բերել «Նանսին».
«Մենք դեռ ցանկանում ենք գնել «Նանսին»: Մեզ սպասում է համաշխարհային ճգնաժամ, բայց մեր ծրագրերը չեն փոխվել» :
Ըստ Lequipe-ի՝ գործարքը գնահատվում է 14 միլիոն եվրո: