Նիդերլանդների առաջնության մրցաշրջանի վաղ ավարտման դատավարությունը կկայանա մայիսի 8-ին:
Հայցերը ներկայացվել են «Կամբյուր» և «Դե Գրաֆսհափ» ակումբների կողմից, որոնք երկրորդ լիգայում ընթանում էին համապատասխանաբար առաջին և երկրորդ հորիզոնականներով: Առաջնության դադարեցումից հետո որոշում է կայացվել նրանց թողնել նույն լիգայում:
Միակ տարբերակն այս պահին բարձրագույն լիգայում մասնակիցների քանակն ավելացնելն է, սակայն ավելի վաղ Նիդերլանդների թագավորական ֆուտբոլային միությունը դեմ էր այդ գաղափարին:
Այս ընթացքում «Կամբյուրի» երկրպագուներն ակցիա են իրականացնում՝ այցելելով մարզադաշտի տարածք, ստանալով հատուկ պիտակ, փակցնելով այն մեքենաների վրա և կատարելով նվիրատվություն:
💛💙 OVERWELDIGEND! Wat een opkomst tijdens de eerste dag van de autosticker drive-in, waarvoor duizendmaal dank!
— SC Cambuur (gewoan 🏠) (@SCCambuurLwd) May 1, 2020
Eén ding is zeker: #CambuurKomtEraan! 🙏🏼 pic.twitter.com/2nPMBg1MJh