Բադմինթոնի միջազգային ֆեդերացիան հայտարարել է Մեծ մրցանակի խաղարկության երեք փուլերի հետաձգման մասին: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Դրանք պետք է կայանային հունիսին՝ հաջորդաբար Ավստրալիայում, Թաիլանդում և Ինդոնեզիայում:
Ավելի վաղ հետաձգվել էին նաև գեղալողի համաշխարհային շարքի մրցաշարը (մրցումների շրջանակում ծրագրված է 9 փուլ) և Թեթև աթլետիկայի Եվրոպայի առաջնությունը։