ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի վերադառնա «Բարսելոնա»։ Այս մասին հաղորդում է Catalunya Radio-ն։
Աղբյուրի տվյալներով՝ կատալոնական ակումբը կորոնավիրուսով պայմանավորված ֆինանսական ճգնաժամի պատճառով բացառել է բրազիլացու վերադարձն ամռանը։
Նշվում է, որ կատալոնացիների գլխավոր տրանսֆերային թիրախը «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսն է։
Նեյմարը ՊՍԺ էր տեղափոխվել 2017 թվականին «Բարսելոնայից» 222 մլն եվրոյով։ Նախորդ ամառ բրազիլացին փորձում էր վերադառնալ Կատալոնիա, սակայն ակումբները ֆինանսական հարթակում չկարողացան համաձայնության գալ։
Նեյմարի պայմանագիրը Լիգա 1-ի գործող չեմպիոնի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։