«Զենիթի» ղեկավարությունը հետաքրքրված է Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով, ով այս մրցաշրջանում վարձավճարով խաղում է «Ռոմայի» կազմում: Այդ մասին հայտնում է Transfermarketweb-ը։
Այնուամենայնիվ, իտալական ԶԼՄ-ները պնդում են նաև, որ «գայլերը» չեն հրաժարվում կիսապաշտպանի ամբողջական տրանսֆերը գնելու մտքից, չնայած կորոնավիրուսի համաճարակի պատճառով կուտակված պարտքերին:
Հաղորդվում է, որ հռոմեացիների գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մտադիր է թիմի խաղային համակարգը փոխել 4-2-3-1-ից 3-5-2 և Մխիթարյանին դարձնել երկրորդ հարձակվող՝ Էդին Ջեկոյի կողքին:
Վերջերս «Ռոման» ևս մեկ անգամ դիմել էր «Արսենալին»՝ Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու առաջարկով: Այս մասին հայտնում է Daily Express-ը:
Պարբերականը չի նշում, թե այս անգամ որքան գումար է առաջարկել իտալական ակումբը: Ավելի վաղ, «Ռոման» մեկ անգամ մերժում ստացել էր՝ Մխիթարյանի տրանսֆերի համար առաջարկելով 10 միլիոն եվրո: Լոնդոնյանի ակումբը, սակայն, հայ ֆուտբոլիստի համար ակնկալում է 20 միլիոն եվրո ստանալ: