«Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտո’Օ-ն դրական է արձագանքել կատալոնական ակումբի խաղացողների որոշումը՝ աշխատավարձերը 70%-ով կրճատելու վերաբերյալ:
«Դա շատ զիլ է, Լեո: Բրավո ամբողջ թիմին», — գրել է Էտո’Օ-ն ՝ մեկնաբանելով «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հայտարարությունը թիմի որոշման վերաբերյալ:
Ավելի վաղ «Բարսելոնայի» ղեկավարությունը երախտագիտություն էր հայտնել բոլոր խաղացողներին այդ որոշման համար:
Diario Sport-ի տեղեկություններով՝ ակումբը 16 միլիոն եվրո է խնայելու աշխատավարձերի կրճատումներից։