«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը խոսել է կարանտինում օրերի մասին։
«Ես կարանտինում եմ, ինչպես մեծամասնությունը, ովքեր պետք է լինեն կարանտինում։ Փորձում եմ առավելագույնը օգտագործել ժամանակը, որպեսզի չձանձրանամ։
Ամենից շատ կարոտում եմ մաքուր օդը, խաղերը ու մեր ծանրաբեռնվածությունը։ Ես կարոտում եմ իմ ամենօրյա աշխատանքը։
Ես կարդում եմ Héroes del Deporte գիրքը։ Ես սերիալների սիրահար չեմ, քանի որ շատ հաճախ ժամանակ չեմ ունենում դրանք նայելու համար։ Ես նայել եմ «Գահերի խաղը», բայց չեմ պատրաստվում շարունակել, քանի որ այն կքաշի ինձ»,-Սետյենի խոսքն է մեջբերում sport.es-ը։