Նիգերիայում զինված անձինք առևանգել են երկրի ագային հավաքականի ֆուտբոլիստ Դայո Օջոյին և նիգերիական «Աբիա Կոմետսի» ֆուտբոլիստ Բենժամին Իլայոմադին։
Միջադեպը տեղի է ունեցել մարտի 22-ին: Ֆուտբոլիստները մեքենայով եղել են Լագոսի մայրուղիներից մեկում։ Նրանց հետ եղել է ևս մեկ ֆուտվոլիստ, որին հաջողվել է դիմել փախուստի:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ավտովթարի հետևանքով մահացել էր Նիգերիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ջորջ Իֆեանին: