Անգլիական «Լիվերպուլի» նախկին հարձակվող Մոհամեդ Սալահը, հնարավոր է, կարիերան շարունակի Իտալիայում։
Ըստ Indykaila News-ի տեղեկությունների՝ եգիպտացի ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Միլանի «Ինտերը»։ Ակումբի ղեկավարությունն արդեն բանակցություններ է սկսել հարձակվողի հետ՝ նրա տրանսֆերն իրականացնելու նպատակով: Իտալիայի գործող չեմպիոնները ցանկանում են պարզել, թե պայմանագրային ինչ պայմանների կհամաձայնի աստղային խաղացողը։
Հիշեցնենք, որ Մոհամեդ Սալահը «Լիվերպուլի» գույները պաշտպանում էր 2017 թվականից։ Այս ամռանը 34-ամյա խաղացողը հեռացել է անգլիական ակումբից՝ ստանալով ազատ գործակալի կարգավիճակ։
«Կարմիրների» կազմում անցկացրած տարիների ընթացքում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 442 հանդիպման՝ դառնալով տպավորիչ 257 գոլի և 123 գոլային փոխանցման հեղինակ։ Սալահը մերսիսայդյան ակումբի հետ ընդհանուր առմամբ նվաճել է ութ տիտղոս, որոնց թվում են հաղթանակը Չեմպիոնների լիգայում և երկու չեմպիոնական տիտղոս՝ Անգլիայի Պրեմիեր լիգայում։




























































