«Միլանի» նախկին նախագահ և Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին 10 միլիոն եվրո է նվիրաբերել ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար։
Ֆուտբոլային գործիչը գումար է ուղարկել Լոմբարդիայի մարզ՝ ստեղծելու ժամանակավոր ինտենսիվ թերապիայի 400 նոր բաժանմունք: Լոմբարդիան համարվում է Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսի բռնկման խոշոր էպիկենտրոն:
Ավելի վաղ հայտնի էրդարձել, որ Դոնեցկի «Շախտյորի» նախագահ Ռինատ Ախմետովը ևս ավելի քան 10 միլիոն եվրո է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին։