Դոնեցկի «Շախտյորի» նախագահ Ռինատ Ախմետովը ավելի քան 10 միլիոն եվրո է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին, տեղեկացնում է Football.ua-ն:
Նշվում է, որ այդ գումարով գնվելու է 300.000 արագ թեստ և թոքերի արհեստական օդափոխման 200 սարք:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 21 դեպք և կա մեկ զոհ:
Հավելենք, որ Ուկրաինայի առաջնությունը դադարեցված է և դեռ հայտնի չէ, թե երբ այն կվերսկսվի: