«Մոնակոյի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կիսվել է զվարճալի պատմությամբ, որը պատահել է նրա հետ «Չելսիում» 2018 թվականին:
«Ես հաճախ մնում էի մարզումից հետո: Ես միշտ փոքր խաղադրույքներ եմ կատարել դարպասապահների հետ` մարզումներն ավելի հետաքրքիր դարձնելու համար: Եվ մի անգամ ես շատ վստահ էի իմ ուժերն և սխալվեցի: Կաբալերոյի հետ ես վիճեցի, որ եթե նա ետ մղի իմ հարվածը, ապա ես նրան կնվիրեմ Range Rover: Դժբախտաբար ինձ համար նա բռնեց այդ հարվածը, և ես ստիպված էի վճարել պարտքը: Գնացի հին մեքենաների շուկա և այնտեղ գտա կոտրված Range Rover, որը չի կարող օգտագործվել, և այն գնել եմ 950 ֆունտով։ Մնացածը կարող եք տեսնել տեսանյութում»,- գրել է Ֆաբրեգասը instagram-ում: