Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի կինը՝ Արիաննե Կաոլին, երեկ՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթարի է ենթարկվել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 23:50-ի սահմաններում, նա, դեռևս անհայտ հանգամանքներում, Սեբաստիա փողոցում բախվել է ժողովրդին հայտնի «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացնող խմբի փրկարարները, ովքեր գրեթե մեկ ժամ՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, կարողացել են վարորդին ավտոմեքենայից դուրս բերել:
Կաոլին տեղափոխվել է հիվանդանոց: