Ելնելով կորոնավիրուսի տարածման վտանգից՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտարարել է, որ չեղարկվում են մինչև մարտի 25-ը պլանավորված Հայաստանի բոլոր առաջնությունները:
«Արգելվում է անցկացնել որևէ մրցաշար: Մարտի 25-ին հանդես կգանք նոր հայտարարությամբ», -ասվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` արդեն իսկ դադարեցվել են ֆուտբոլի և բասկետբոլի Հայաստանի բոլոր առաջնությունները: