«Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Ա Սերիայի 25-րդ տուրի՝ «Լեչչեի» հետ խաղում գեղեցիկ գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
Խաղի արդեն 13-րդ րոպեին խաղադաշտի միջնամասում մրցակցից խլելով գնդակը՝ Մխիթարյանը տուգանայինի մատույցներից այն հասցագրեց ավելի հարմար դիրքում գտնվող թուրք կիսապաշտպան Ջենգիզ Ունդերին, որն էլ անարգել այն ուղարկեց մրցակցի դարպասն ու բացեց խաղի հաշիվը:
Նշենք՝ հանդիպումն ուղիղ հեռարձակմամբ կարող եք դիտել Արմենիա TV-ի եթերում: Իսկ օնլայն հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ: