Իտալական Ա Սերիայի 25-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունում է «Լեչչեին»: Խաղի մեկնարկը 21:00-ին է:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հռոմեացիների մեկնարկային կազմում դաշտ դուրս կգա խաղադաշտ, իսկ հանդիպման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ կամ այստեղ:
Այս հանդիպումից առաջ «Ռոման» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով 39 միավոր: «Լեչչեն» 25 միավորով 16-րդ տեղում է: