Ա Սերիայի կիրակնօրյա երեք հանդիպումներ հետաձգվել են անորոշ ժամանակով ՝ կորոնավիրուսի պատճառով: Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն մամուլի ասուլիսում:
«Սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան մտադիր է կասեցնել կիրակի օրը նախատեսված բոլոր մարզական միջոցառումները Վենետոյի և Լոմբարդիայի մարզերում», — մեջբերում է Կոնտեին ՝ Football Italia-ն:
«Ինտեր» — «Սամպդորիա», «Վերոնա» — «Կալյարի» — «Ատալանտա» — «Սասուոլո» հանդիպումները պետք է կայանային փետրվարի 23-ին այդ շրջաններում: Հանդիպումների նոր ժամկետները դեռ հայտնի չեն: Ավելի վաղ Իտալիայում որոշվել էր հետաձգել սիրողական թիմերի ավելի քան 42 հանդիպում: