Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է ֆրանսիական ակումբում իր ապագայի, ինչպես նաև՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին, հաղորդում է BBC-ն:
«Բոլորը խոսում իմ հեռանալու մասին: Այո, փոքր տարիքում երկրպագում էի «Արքայական ակումբին»: Սակայն, հիմա ես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ եմ և գիտեմ, որ հիմա այդ խոսակցությունների ժամանակը չէ:
Ցանկանում եմ օգնել ՊՍԺ-ին: Այս թիմը պարտավոր է տիտղոսներ նվաճել: Մրցաշրջանի ավարտից հոտո կմտածեմ, թե որ ճանապարհով պետք է շարժվեմ»,- հայտարարել է Մբապեն:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի այս առաջնությունում Մբապեն մասնակցել է 14 հանդիպման ՝ դառնալով 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: