Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ընդունել էր «Վուլվերհեմփթոնին»։
Հանդիպումը ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1-0 հաշվով։ Միակ գնդակը առաջին կեսի վերջնամասում խփեց Սադիո Մանեն։
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» միավորների քանակը հասցնում է 55-ի ու շարունակում է վստահորեն գլխավորել Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։